24/05/2017 13:51
Քննարկվել են Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների գործունեության ուղղությունները
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանը մասնակցել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ՁԻՀ (EIF) հոգաբարձուների խորհրդի երկրորդ նիստին, այդ մասին տեղեկացնում են գերատեսչության մամուլի ծառայությունից:
Օրակարգի առաջին հարցը խորհրդի նոր անդամների նշանակումն էր:
Հաստատվել է վերջնական կազմը` խորհրդի 10 անդամներով: Նիստը նախագահում էր ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանը:
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը խորհրդի նորանշանակ անդամներին ներկայացրել է 2016 թվականի գործունեության արդյունքները, գրանցած հաջողությունները:
Քննարկվել են նաև 2017 թվականի ծրագրերը, Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների գործունեության ուղղությունները: