24/05/2017 14:20
ԱՄՆ-ը կպահպանի առաջատարությունը միջազգային օգնության ծավալով. ՄԱԿ
2018 ֆինանսական տարվա համար ԱՄՆ-ի կողմից առաջարկված բյուջեի նախագիծը վկայում է, որ միջոցներն անսահմանափակ չեն, հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին։ Սակայն, նրա խոսքով, ԱՄՆ-ը կմնա առաջատար միջազգային օգնության ցուցաբերման հարցում, փոխանցում է РИА Новости-ն:
Սպիտակ տունը երկուշաբթի առաջարկել է 2018 ֆինանսական տարվա համար 4.1 տրիլիոն դոլար ծավալով բյուջե։ Հեյլիի խոսքով՝ բյուջեի նախագիծն արտացոլում է իրողությունները, որ ռեսուրսներն անսահմանափակ չեն։
ԱՄՆ ներկայացուցիչը համոզված է, որ նոր բյուջեի պարագայում երկիրը կմնա այլ պետություններին և միջազգային կազմակերպություններին օգնություն ցուցաբերելու պլանում առաջատար։