24/05/2017 12:18
Մանչեսթերում ահաբեկչության հեղինակը մի քանի օր առաջ էր վերադարձել Լիբիայից
Մանչեսթերի բնակիչ Սալման Աբեդին, որին կասկածում են պայթյունն իրականացնելու մեջ, դրանից մի քանի օր առաջ էր վերադարձել Լիբիայից, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Աբեդիի դպրոցական ընկերը Times-ին ասել է, որ Աբեդին մեկնել էր Լիբիա երեք շաբաթ առաջ և ահաբեկչությունից մի քանի օր առաջ էր վերադարձել:
Նախօրեին ոստիկանությունը հայտարարել էր, որ 22-ամյա կասկածյալը ծնվել է Մանչեսթերում, իսկ նրա ընտանիքը ծագումով Լիբիայից է:
Ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները փորձում են պարզել՝ արդյոք նա պատրաստություն է անցել ջիհադականների ճամբարում, որտեղ գործում է «Իսլամական պետությունը» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված):