24/05/2017 19:45
Սիրիայում սպանվել է ԻՊ-ի «պատերազմի նախարարը»
Սիրիայի կառավարական բանակը ոչնչացրել է «Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորման «պատերազմի նախարար» Աբու Մուսաբ ալ-Մասրիին, փոխանցում է «Интерфакс»-ը:
Հատուկ գործողությունն իրականացվել է Հալեպից արևելք գտնվող շրջանում: Թե երբ և որտեղ է սպանվել ալ-Մասրին, չի հաղորդվել: Նշվում է, որ բացի «նախարարից»՝ ոչնչացվել է նաև խմբավորման ազդեցիկ 12 ներկայացուցիչ: