24/05/2017 15:13
Սպիտակ տուն. Ահաբեկչության դեմ կոալիցիայի ստեղծումը բոլոր կրոնների հանձնարարությունն է
Ահաբեկչության դեմ պայքարի կոալիցիա ստեղծելը հանդիսանում է բոլոր կրոնների ներկայացուցիչների համար ընդհանուր հանձնարարություն, երեքշաբթի լրագրողներին հայտնել է Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչը, ով ուղեկցում է նախագահ Դոնալդ Թրամփին նրա առաջին միջազգային շրջագայության ընթացքում, փոխանցում է РИА Новости-ն:
«Մենք անհրաժեշտ ենք համարել այս ուղևորութան ընթացքում միավորել մուսուլմանական, հուդայական, կաթոլիկ հավատքները», -ասել է նա Թել Ավիվից Հռոմ ճանապարհին։
Նա նշել է, որ բոլորին միավորելով՝ կարելի է ստեղծել կոալիցիա և ցույց տալ, որ դա կոնկրետ որևէ հավատքի ներկայացուցիչների խնդիրը չէ, այլ խնդիրը կրում է համաշխարհային բնույթ։
Ուղևորության ընթացքում Թրամփն արդեն եղել է Սաուդյան Արաբիայում և Իսրայելում, այժմ նրա ծրագրում են այցերը Հռոմ, Վատիկան և Բրյուսել։