24/05/2017 18:56
Ստոլտենբերգը՝ ԻՊ-ի դեմ կոալիցիայի պայքարին ՆԱՏՕ-ի մասնակցության մասին. Չի՛ քննարկվում
«Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին ՆԱՏՕ-ի մասնակցության հարց նույնիսկ չի քննարկվում, Դաշինքը կենտրոնացած է Իրաքի ուժայիններին ուսուցանելու ուղղղությամբ: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, փոխանցում է РИА Новости-ն:
«ԻՊ-ի դեմ կոալիցիայի պայքարում ՆԱՏՕ-ի մարտական դերի հարց չի քննարկվում», - ասել է Ստոլտենբերգը:
«Մենք Աֆղանստանում և Իրաքում, ինչպես նաև այլ վայրերում կենտրոնացած ենք ուսուցանելու, օժանդություն և խորհրդատվություն տրամադրելու հարցերի ուղղությամբ: Դրանով մենք զբաղվելու ենք Աֆղանստանում, իսկ հիմա Հորդանանում մարզում ենք իրաքցիներին, հետո դա կանենք նաև Իրաքում»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: