24/05/2017 11:07
Լոնդոնը պատմության մեջ երրորդ անգամ սահմանել է ահաբեկչական սպառնալիքի բարձրագույն մակարդակ
Մեծ Բրիտանիայում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը բարձրացվել է առավելագույն աստիճանի՝ «կրիտիկականի», հայտարարել է երկրի վարչապետ Թերեզա Մեյը, փոխանցում է РИА Новости-ն:
«Դա նշանակում է, որ ահաբեկչությունները ոչ միայն հնարավոր են, այլև՝ անխուսափելի», - ասել է Մեյն արտակարգ կառավարական COBRA կոմիտեի հանդիպման ավարտինч հավելելով, որ երկրի փողոցներում ոստիկաններին փոխարինելու են:
Նա նաև նշել է, որ զինվորականները կուժեղացնեն ոստիկանական պարեկային խմբերը, իսկ որոշ վայրերում միջոցառումների և կուտակման վայրերի անվտանգության ապահովման համար լիովին կփոխարինեն ոստիկաններին։