24/05/2017 11:53
Նյու Ջերսիի օդանավակայանում բռնկվել է թռիչքի նախապատրաստվող օդանավի շարժիչը
Ամերիկյան United Airlines ավիաընկերության պատկանող ուղևորատար ինքնաթիռի ուղևորները տարհանվել են օդային փոխադրամիջոցից, երբ Նյու Ջերսիի Միջազգային օդանավակայանում բռնկվել է դրա շարժիչը, հինգ մարդ աննշան վնասվածք է ստացել փոխանցում է ТАСС-ը:
Օդանավը, որը պետք է թռիչք իրականացներ Կալիֆոռնիա Նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաք, պատրաստվում էր թռիչքի, երբ տեղի է ունեցել աջ շարժիչի բռնկումը: Օդանավի շարժը դադարեցվել է: Սրահում եղել է 120 մարդ:
Օդանավակայանը ժամանակավորապես փակվել էր, սակայն այժմ այն վերսկսել է իր բնականոն աշխատանքը: