24/05/2017 13:44
Ֆիլիպիններում ծայրահեղականները պատանդ են վերցրել կաթոլիկ քահանայի ու ևս 13 անձի
Ֆիլիպիններում ծայրահեղականները 14 մարդու են պատանդ վերցրել, այդ թվում՝ կաթոլիկ քահանայի, փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով ABC-ին:
Միջադեպը տեղի է ունեցել Մարավիում, գրոհայինները կառավարությունից պահանջում են դուրս բերել զորքերը:
Երեքշաբթի Ֆիլիպինների Մինդանաո նահանգում, որտեղ զինվորականների և «Իսլմական պետության» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) հետ կապ ունեցող գրոհայինների միջև զինված բախումներ են տեղի ունեցել, ռազմական դրություն է հայտարարվել:
Մարավի քաղաքում զինվորականներն արգելափակել են բնակարանը, որտեղ գտնվում են «Մաուտե» խմբավորման զինված գրոհայինները:
Նշվում է, որ արգելափակված գրոհայինների թվում է «Աբու Սայաֆ» ծայրահեղական խմբավորման ղեկավար Իսնիլիոն Հափիլիոնը:
Ստեղծված իրավիճակի պատճառով Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն կրճատել է Ռուսաստան այցի ժամկետները: