24/05/2017 13:00
Չինաստանում ջրով ողողված հանքահորում 6 հանքափոր է մահացել
Չինաստանում ջրով ողողված հանքահորում արգելափակված 6 հանքափոր է մահացել, ևս հինգին հաջողվել է փրկել, փոխանցում է РИА Новости-ն:
Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի ուշ երեկոյան՝ Շանսի գավառում գտնվող ածխահանքում։ Նշվում է, որ 11 հաքափոր արգելափակվել էր հանքահորում։
Փրկարարական աշխատանքներն ավարտվել են չորեքշաբթի վաղ առավոտյան, գրում է գործակալությունը։
Չինական հանքարդյունաբերությունը աշխարհում ամենավտանգավորներից է։ Հանքահորերում տարեկան հազարավոր մարդիկ են զոհվում։