24/05/2017 18:18
Վարչապետը կոչ է անում մայիսի 27-ին միանալ համապետական շաբաթօրյակին
Վարչապետ Կարեն Կարապետյանը կոչ է անում միանալ մայիսի 27-ին նախաձեռնած համապետական շաբաթօրյակին։
«Մայիսի 27-ին տեղի է ունենալու արդեն ավանդական դարձած «համապետական շաբաթօրյակը»:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախաձեռնել է «Մաքուր Հայաստան» ծրագիրը, և մենք խնդիր ենք դրել մեր երկիրն իր մաքրությամբ ու կանաչապատման մշակույթով դարձնել օրինակելի:
Այս հավակնոտ ծրագրի իրականացման հարցում մենք ունենք ձեր աջակցության կարիքը: Կարևորում եմ ձեզնից յուրաքանչյուրի մասնակցությունը, քանի որ առանց ձեր հոգատար վերաբերմունքի հարազատ բնակավայրի, փողոցի, բակի նկատմամբ լավ արդյունքի հասնելը շատ բարդ կլինի:
Կոչ եմ անում բոլորիդ շաբաթ օրը միանալ մեզ և սեփական ներդրումն ունենալ Հայաստանն ավելի մաքուր ու գեղեցիկ դարձնելու գործում», - Facebook-յան իր էջում գրել է Կարեն Կարապետյանը։