24/05/2017 14:35
Սիրիայում ոչնչացվել է ԻՊ-ի պարագլուխներից մեկը
Սիրիայի բանակը ոչնչացրել է «Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկին, որը պատասխանատու է եղել մարտական գործողությունների համար, հայտնում է ТАСС-ը` հղում անելով Reuters-ն::
Տեղեկատվության համաձայն՝ Աբու Մուսաբ Ալ-Մասրի անունով գրոհայինը ոչնչացվել է Հալեպում ռազմական օպերացիայի ժամանակ:
Նշվում է, որ գործողության ընթացքում ոչնչացվել է ահաբեկչական խմբավորման մի քանի այլ ղեկավար ևս: