24/05/2017 12:00
«Ասպարեզ» ակումբի հայտարարության հիման վրա նախարարությունում հարուցվել է վարչական վարույթ
ՀՀ բնապահպանության նախարարությունում ուսումնասիրվել է ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի 2017 թվականի մայիսի 16-ի` «ՀՀ ԲՆ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վ. Գուլանյանի կողմից «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջի խախտման մասին» հայտարարությունը /դիմումին պատասխանելու օրենքով սահմանված ժամկետները չպահպանելու վերաբերյալ/, ինչի կապակցությամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցվել է վարչական վարույթ:
Վարչական վարույթի բազմակողմանիությունը և օբյեկտիվությունն ապահովելու նպատակով 2017 թվականի հունիսի 1-ին ժամը 12:00-ին «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լ. Բարսեղյանը հրավիրվել է ՀՀ բնապահպանության նախարարություն` լսմանը մասնակցելու համար: