24/05/2017 13:15
22-ամյա երիտասարդը վթարից 6 ամիս հետո մահացել է հիվանդանոցում
Մայիսի 23-ին, ժամը 7.40-ին, ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ ավտովթարի հետևանքով հիվանդանոցում 2016 թ. նոյեմբերի 21-ից ստացիոնար բուժման մեջ գտնվող, 1995 թ. ծնված Սուրեն Մանուկյանը ժամը 5.30-ին մահացել է, տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:
Հիշեցնենք, որ 2016 թ. նոյեմբերի 20-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Վանաձորի Նաիրիի և Զորավար Անդրանիկի փողոցների խաչմերուկում իրար էին բախվել «Տոյոտա» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Աստրա»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: