25/05/2017 15:24
ԱՄՆ-ում կոնգրեսականի թեկնածուն մեղադրվում է Guardian-ի լրագրողի վրա հարձակվելու մեջ
Ամերիկյան Մոնտանա նահանգից Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի թեկնածու Գրեգ Ջիանֆորտեն մեղադրվում է բրիտանական Guardian պարբերականի լրագրող Ջեյքոբս Բենի վրա հարձակվելու մեջ։ Այս մասին հայտնել է Մոնտանայի ոստիկանության պաշտոնյան, փոխանցում է ТАСС-ը:
Ջիանֆորտեն դատարանի առջև կկանգնի մինչև հունիսի 7-ը։ Մեղքը հաստատվելու դեպքում նրան առավելագույնը 500 դոլարի չափով տուգանք և 6 ամիս ժամկետով ազատազրկում է սպառնում։
Միջադեպը տեղի է ունեցել Բոզմեն քաղաքում Ջիանֆորտեի նախընտրական քարոզարշավի ժամանակ։ Լրագրողի խոսքով, երբ ցանկացել է հարց տալ Ջիանֆորտեին, վերջինը սկսել է իրեն ագրեսիվ պահել, հրել է թղթակցին, ինչի հետևանքով վերջինն ընկել ու կոտրել ակնոցը։