25/05/2017 11:43
ԱՄՆ-ն հայտարարել է Սիրիայում կոալիցիայի ինքնաթիռի գրավման մասին
ԱՄՆ ռազմաօդային ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ջեֆրի Հարիգիանը հայտարարել է այն մասին, որ Սիրիայում ռուսական ինքնաթիռը իրականացրել է ԱՄՆ գլխավորած կոալիցիայի լիցքավորող ինքնաթիռի գրավում, փոխանցում է РИА Новости-ն:
«Դա կործանիչ է եղել, որը փոխգործակցել է մեր լիցքավորողներից մեկի հետ… Չեմ հիշում՝ Սու-30 էր, թե Սու-35: Դա գրավում էր, որը ես կբնութագրեի որպես ոչ արհեստավարժ: Մենք դա քննարկել ենք նրանց (ՌԴ) հետ և հետո նրանք ընդունել են դա», - ասել է Հարիգիանը ճեպազրույցի ժամանակ` չճշտելով, թե երբ է դա տեղի ունեցել:
ԱՄՆ զինվորականները ավանդաբար վտանգավոր են անվանում ինքնաթիռների «ոչ արհեստավարժ և ոչ անվտանգ» մոտեցումը: