25/05/2017 10:05
Այսօր Վոլոդյա Ավետիսյանը պետք է օրենքով ազատ արձակվի. ՀԺ
Խարդախության համար վեց տարվա ազատազրկման դատապարտված, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը այսօր «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ կարձակվի։
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է նրա պաշտպան Արաքս Մելքոնյանը. «Օրվա առաջին կեսին Վոլոդյա Ավետիսյանը պետք է օրենքով ազատ արձակվի»:
Մելքոնյանի փոխանցմամբ, այսօր՝ ժամը 11։00-ից, Վոլոդյա Ավետիսյանի ընկերները կլինեն «Վարդաշեն» ՔԿՀ-ում։ Ըստ պաշտպանի՝ անկախ դատարանի որոշումից՝ Վոլոդյա Ավետիսյանը վաղը ազատ է արձակվելու՝ 2013թ. կիրառված համաներման հետևանքով պատժաչափը կրճատելու արդյունքում։