25/05/2017 12:43
Անձրևները հեղեղել են Բանգկոկը
Բանգկոկի բանուկ փողոցների մի մասն այսօր առավոտյան ջրասուզվել են հորդառատ անձրևի պատճառով, որը տեղացել է ամբողջ գիշերը, փոխանցում է ТАСС-ը:
Փողոցներում ջրի բարձրությունը հասել Է 40-50 սանտիմետրի: Երթևեկելի մասի հեղեղումը ճանապարհներին սաստիկ խցանումների պատճառ է դարձել: Մայրաքաղաքի մի շարք դպրոցներ հայտարարել են, որ չեն կարողանա իրենց դռները բացել աշակերտների առջև:
Ինչպես հայտնել Է Թայլանդի օդերևութաբանական բյուրոն, Բանգկոկում, նաև երկրի հյուսիս-արևելքում և կենտրոնական մասում անձրևները կշարունակվեն առաջիկա մի քանի օրերին: Օդերևութաբանների տվյալներով՝ մինչև կիրակի հորդառատ տեղումներ են սպասվում Թայլանդի 77 նահանգներից 10-ի տարածքում: