25/05/2017 13:11
Բրազիլիայում անկարգությունների ժամանակ տուժել է մոտ 50 մարդ
Բրազիլիայի մայրաքաղաքում զանգվածային բողոքներն ու անկարգություններն ավարտվել են չորեքշաբթի՝ 49 մարդու վիրավորումով, ևս յոթը ձերբակալվել են, հայտնում է РИА Новости-ն:
Բրազիլիայում տեղի են ունեցել նախագահ Միշել Տեմերի հակառակորդների զանգվածային ակցիաներ՝ նրա պաշտոնաթողության և պետության ղեկավարի վաղաժամկետ ընտրությունների անցկացման պահանջով: Տարբեր գնահատականներով՝ դրանց մասնակցել է 100 հազարից մինչև 150 հազար մարդ, սակայն իշխանությունները խոսում են 35 հազարի մասին:
Նախագահ Տեմերը կարգադրել է իրադրությունը վերցնել զինվորականների վերահսկողության տակ, որոնք մեկ շաբաթվա ընթացքում՝ մինչև մայիսի 31-ը, կպահպանեն գերատեսչությունների շենքերը և կդիմակայեն ցուցարարներին: