25/05/2017 10:01
Գլխավոր դատախազի տարեկան եկամուտները կազմել են 44 միլիոն 969 հազար դրամ. «Փաստ»
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նախորդ տարի վաճառել է իրեն պատկանող բնակարանը 19 միլիոն դրամով: Այս մասին «Փաստ»-ը տեղեկացել է նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016թ. տարեկան հայտարարագրից:
«Դավթյանի հայտարարագրից նաև տեղեկանում ենք, որ նա նախորդ տարվա ընթացքում 10 միլիոն դրամ է որպես փոխառություն հանձնել, սակայն այդ գումարն իրեն տարեվերջին արդեն վերադարձրել էին: Գլխավոր դատախազի բանկային հաշիվներ վրա գտնվող դրամական միջոցները 2016 թ. նվազել են 10 միլիոն դրամով՝ 18 միլիոն դրամից դառնալով 8 միլիոն:
Տարեկան եկամուտները կազմել են 44 միլիոն 969 հազար դրամ, որից 19 միլիոնը վաճառված բնակարանից ստացված գումարն է, 12 միլիոն 500 հազար դրամը ստացված փոխառություններ են՝ վարկերը, 3 միլիոն 800 հազար դրամը նշված է որպես այլ եկամուտ, իսկ մնացած գումարն էլ չորս աշխատավարձերից ստացված համագումարն է», - գրել է թերթը: