25/05/2017 13:41
Դատախազը պահանջում է Արարատ Խանդոյանին դատապարտել 4 տարվա ազատազրկման
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեղադրող դատախազը միջնորդեց Արարատ Խանդոյանին դատապարտել 4 տարվա ազատազրկման։
Ըստ մեղադրողի՝ «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման օրերին հաջորդած իրադարձությունների ժամանակ Արարատ Խոնդոյանը բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ:
Արարատ Խանդոյանը չի ընդունել առաջադրված մեղադրանքը։
Արարատ Խանդոյանը «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանի եղբայրն է: