25/05/2017 13:30
Դատապարտյալները գերի են այս իշխանությանը. Վոլոդյա Ավետիսյան (Տեսանյութ)
Կառավարության դիմաց անժամկետ նստացույց հայտարարած Վոլոդյա Ավետիսյանը կպայքարի այնքան, մինչև համապատասխան մարմինները լսեն իր պահանջը։
«Ժամանակը ցույց կտա, թե ինչքան կպայքարեմ», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վոլոդյա Ավետիսյանը։
Վերջինս, հիշեցնենք, «Վարդաշեն» ՔԿՀ-ից դուրս գալուց հետո կառավարության շենքի առջև անժամկետ նստացույց է հայտարարել՝ ի պաշտպանություն դատապարտյալների իրավունքների։
«Թող գան, խոսենք, հասկանանք, թե դատապարտյալների հետ կապված 76-րդ հոդվածն ինչու չի գործում։ Այն մարդկանց, ովքեր պետք է վաղակետ դուրս գան, չեն թողնում։ Ես համարում եմ, որ այդ մարդիկ գերի են այս իշխանությանը», - ասաց Վոլոդյա Ավետիսյանը։