25/05/2017 20:23
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումը Եվրամիության խնդիրը չէ, սակայն Բրյուսելը մտահոգված է
Եվրամիությունը սատարում է ԵԱՀԿ գրասենյակների գործունեությունը և ափսոսանք է հայտնում Երևանի գրասենյակի մոտալուտ փակման առիթով, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մըքալիսթերը:
«Իհարկե, դա ԵԱՀԿ խնդիրն է և ոչ Եվրամիության, սական մենք ափսոսանք ենք հայտնում, որ ի հեճուկս Գերմանիայի և Ավստրայի գործադրած ջանքերի, հնարավորություն չեղավ գրասենյակի գործունեության մանդատի երկարաձգման շուրձ համաձայնության գալ: ԵԱՀԿ ներկայությունը կարևոր է և այն ծառայում է ԵԱՀԿ սկզբունքերը կյանքի կոչելուն և ԵՄ-ը սատարում է այդ գրասենյակների աշխատանքը», - նշեց նա: