25/05/2017 20:14
ԵՊԲՀ-ի տրամադրած կրթությունը պաշտոնապես ճանաչվեց նաև Հորդանանում
Երևանի պետական բժշկական համալսարանի տրամադրած կրթությունը պաշտոնապես ճանաչվել է նաև Հորդանանում։
«Այսօր Հորդանանի Հաշիմյան Թագավորությունից ստացել ենք պաշտոնական նամակ այն մասին, որ տեղի պաշտոնական մարմինները պաշտոնապես ճանաչվում են բժշկական բոլոր մասնագիտություններով ԵՊԲՀ բազային կրթության որակավորումը:
Երկար տարիներ բժշկական համալսարանը բժշկական կրթություն է տրամադրել Հորդանանից ժամանած օտարերկրացի ուսանողներին, ովքեր ավարտելուց հետո հաջողությամբ մասնագիտական գործունեություն են ծավալում իրենց երկրում», - Facebook-յան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։