25/05/2017 18:57
Թրամփն ու Տուսկը չեն կարողացել համաձայնության հասնել առևտրի և էկոլոգիայի հարցերում
Եվրամիությունն ու ԱՄՆ-ն չեն կարողացել հարթել առևտրի և կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի հարցերում տարաձայնությունները: Բրյուսելում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Եվրամիության կառույցների ղեկավարների հանդիպումից հետո այս մասին հայտարարել է ԵՄ Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, փոխանցում է РИА Новости-ն:
«Որոշ հարցեր բաց են մնում, օրինակ, կլիմայի և առևտրի», - բանակցություններից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Տուսկը: