25/05/2017 14:01
Դիտարկում ենք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի փորձը, պետք է փորձենք դա օգտագործել. Լևոն Մկրտչյան
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Աշոտ Բլեյանի ծրագրին, որով 3 մանկապարտեզ և մեկ դպրոց պետք է միավորվեին:
«Դա Բլեյանի առաջարկն է, սակայն այժմ նման ծրագիր չկա: Մենք նայում ենք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի փորձը, պետք է փորձենք դա օգտագործել», - նշեց Լ. Մկրտչյանը։
Նա նշեց, թե կուզեր՝ կրտսեր դպրոցները գնային այս ճանապարհով, որովհետև այնտեղ ազատություն է, երեխաները հաճույք են ստանում իրենց ուսումնառության գործընթացից։
«Մենք պետք է փորձենք առաջիկայում այդ տիպի բովանդակային փորձը հրապարակայնացնել», - ընդգծեց նախարարի պաշտոնակատարը։