25/05/2017 20:02
ՀՀ քաղհասարակության ներկայացուցիչները Եվրախորհրդարանին տեղեկություններ են հայտնել ընտանեկան բռնության և լրատվամիջոցների ազատության մասին
Եվրամիությունը Հայաստանի իշխանություններին կոչ է անում մի շարք ոլորտներում բարեփոխումներ իրականացնել, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մըքալիսթերը:
«Այս առավոտ քաղհասարակության ներկայացուցիչները մեզ թարմ տեղեկություններ հաղորդեցին իրավունքի գերակայության և հիմնական ազատությունների հետ կապված բազմաթիվ հիմնախնդիրների, իրավապահ մարմինների կողմից չարաշահումների, ընտանեկան բռնության, լրատվամիջոցների ազատության մասին: Ուստի ՀՀ իշխանություններին կոչ ենք անում նշված խնդիրների ուղղությմաբ խորը բարեփոխումներ նախաձեռնել», - նշեց նա: