25/05/2017 14:15
Մանչեսթերի ահաբեկչությունից հետո կորած աղջկա ծնողները հայտնել են նրա մահվան մասին
Մանչեսթերի ահաբեկչությունից հետո անհետ կորած 14-ամյա Էյլիդ Մաքլեոդի ծնողները հայտնել են, որ իրենց աղջիկը մահացել է, փոխանցում է РИА Новости-ն:
«Մեր ընտանիքն ամայացած է, բառերով չեմ կարող փոխանցել, թե ինչ ենք զգում մեր սիրելի աղջկան կորցնելուց հետո», - ասել են աղջկան ծնողները։
Հաղորդվում է, որ նա Արիանա Գրանդեի համերգին ներկա է եղել 15-ամյա ընկերուհու հետ։ Վերջինս պայթյունի հետևանքով ծանր վնասվածքներ է ստացել և գտնվում է հիվանդանոցում։
Մահապարտ ահաբեկչի կողմից իրականացված պայթյունի հետևանքով զոհվել էր 22 մարդ, այդ թվում՝ 12 երեխա։ 64 մարդ շարունակում է մնալ հիվանդանոցում, նրանցից 20-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Մի քանի մարդ համարվում է անհետ կորած։