25/05/2017 16:32
Մանչեսթերում ահաբեկչությունից 23 տուժածի վիճակը ծայրահեղ է
Մանչեսթերում կատարված ահաբեկչական գործողության հետևանքով տուժածներից 23-ը գտնվում է ծայրահեղ վիճակում, հայտնել է Անգլիայի Առողջապահության ազգային ծառայությունը (NHS), փոխանցում է РИА Новости-ն;
Հաղորդագրության մեջ նշվում է, որ 116 մարդու բուժօգնություն է պահանջվել, 75 հոգի գտնվում է Մանչեսթրի ութ հիվանդանոցներում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ծայրահեղ վիճակում է 20 մարդ: Մանչեսթրում ահաբեկչական գործողությունը տեղի է ունեցել մայիսի 22-ի երեկոյան ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգի ավարտին: Մահապարտն ինքնաշեն ռումբը պայթեցրել է «Մանչեսթեր-Արենա» համալիրի ճեմասրահում:
Վերջին տվյալով՝ «Մանչեսթեր Արենայում» պայթյունի հետևանքով զոհվել է 22 մարդ, այդ թվում 12 երեխա, մի քանի մարդ համարվում է անհայտ կորած: Պայթյունի պատասխանատվությունն ստանձնել է Ռուսաստանում, և մի շարք այլ երկրներում արգելված «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը: