25/05/2017 20:40
Մելանյա Թրամփը, վերջապես, բռնել է ամուսնու ձեռքը. Լուսանկար
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը, վերջապես, բռնել է ամուսնու ձեռքը: Այս մասին գրում է TMZ-ը, փոխանցում է Gazeta.ru-ն:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ու կնոջը լուսանկարել են Վատիկանում Սիքստինյան կապելլա մտնելիս: Լուսանկարում Մելանյան բռնել է ամուսնու ձեռքը:
Վերջին անգամ տիկին Թրամփը երկու անգամ հրաժարվել էր ամուսնու ձեռքը բռնել: Առաջին անգամ դա տեղի էր ունեցել մայիսի 22-ին Իսրայելում, երկրորդը դեպքն արձանագրվել էր Իտալիա ժամանելիս:
Melania Trump Holds President's Hand in Sistine Chapel After Meeting with Pope (PHOTO) https://t.co/IHbnMRYtZI
— TMZ (@TMZ) May 25, 2017