25/05/2017 21:35
Մի շարք նախարարներ վերանշանակվել են իրենց պաշտոններում
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, մի շարք նախարարներ վերանշանակվել են իրենց պաշտոններում։
Մասնավորապես, Հրանուշ Հակոբյանը նշանակվել է սփյուռքի նախարար, Վահան Մարտիրոսյանը՝ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար, Աշոտ Մանուկյանը՝ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար, Իգնատի Առաքելյանը՝ գյուղատնտեսության նախարար, Սուրեն Կարայանը՝ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար: