25/05/2017 15:40
Մոսկվայում ԻՊ-ի ահաբեկիչներ են ձերբակալվել
Մոսկվայում ձերբակալվել են «Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) խմբավորման ահաբեկիչներ, որոնք ահաբեկչություններ էին նախապատրաստել մայրաքաղաքային տրանսպորտի օբյեկտներում, ասվում է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության հասարակական կապերի կենտրոնի հաղորդագրության մեջ, փոխանցում է РИА Новости-ն:
Տեղեկատվության համաձայն՝ խմբի մեջ ներառված է եղել 4 մարդ՝ ռուսներ և Կենտրոնական Ասիայի երկրների քաղաքացիներ:
Խուզարկության ժամանակ ուժայինները հայտնաբերել են պայթուցիկ նյութերի արտադրության լաբորատորիա, ինչպես նաև ինքնաշեն պայթուցիկ ռումբ, պայթուցիկ սարքերի պատրաստման մասեր, նռնակներ, ծայրահեղական ուղղվածությամբ գրականություն և տեսաձայնագրություններ:
ԱԴԾ-ի տվյալներով՝ կասկածյալների գործողությունները ղեկավարվել են Սիրիայի տարածքից: