25/05/2017 14:17
ՆԱՏՕ-ն կհամաձայնի միանալ ԻՊ-ի դեմ պայքարի կոալիցիային
Հինգշաբթի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կհամաձայնի միանալ «Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի կոալիցիային։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, փոխանցում է РИА Новости-ն:
«Այսօր մենք կհամաձայնենք կոալիցիային ՆԱՏՕ-ի միանալուն», - գագաթնաժողովից առաջ լրագրողներին հայտնել է Ստոլտենբերգը։