25/05/2017 11:36
Ջակարտայում պայթյունների հետևանքով 3 ոստիկան է զոհվել
Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում երկու պայթյունի հետևանքով զոհվել է 3 ոստիկան, կա 10 վիրավոր։ Պայթուցիկները գործի են դրել մահապարտ ահաբեկիչները, փոխանցում է ТАСС-ը:
Պայթյունները որոտացել են քաղաքի արևելյան մասում գտնվող կանգառներից մեկում: Վիրավորներից 5-ը՝ ոստիկաններ են, մյուս 5-ը՝ քաղաքացիական անձինք: Ռումբերը պայթել են 5 րոպե տարբերությամբ:
Ինդոնեզիայում տրանսպորտային օբյեկտներում ուժեղացվել է անվտանգության միջոցառումները: