25/05/2017 11:18
Վոլոդյա Ավետիսյանը կառավարության դիմաց նստացույց կանի. Լուսանկարներ
Քիչ առաջ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակված արցախյան պատերազմի մասնակից, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը գնում է կառավարության դիմաց՝ անժամկետ նստացույցի. տեղեկացնում է Aysor.am-ի թղթակիցը։
Վոլոդյա Ավետիսյանի նստացույցի պահանջը մեկն է՝ դատապարտյալների պայմանների բարելավում։
«Դատապարտյալների մասին ոչ մի օրենք չի գործում, վաղաժամկետ ազատ արձակման համար պայմանները չեն պահպանվում», - ասաց Վոլոդյա Ավետիսյանը։