25/05/2017 12:26
Մի հարմար տեղ կգտնեմ, կնստեմ. Վոլոդյա Ավետիսյանը կառավարության դիմաց է (Տեսանյութ, լուսանկարներ)
Վոլոդյա Ավետիսյանն արդեն կառավարության շենքի առջև է, սկսել է իր անժամկետ նստացույցը՝ հանուն դատապարտյալների իրավունքների պաշտպանության:
Aysor.am-ի թղթակիցը կառավարության շենքի մոտից տեղեկացնում է, որ Ավետիսյանի հետ են նրա մարտական ընկերները՝ Ռեմբոն, Գագիկ Սարուխանյանը և այլք:
«Հայաստանում օրենք կա, բայց այն չի գործում, կամ եթե գործում է, ապա ոչ բոլորի համար: Մի մասը վաղաժամկետ ազատ են արձակվում, իսկ մյուս մասը էդպես էլ մնում են անազատության մեջ՝ առանց հիմքերի», - ասաց Ավետիսյանը՝ հստակեցնելով, որ իր պահանջն է, որ օրենքը բոլոր դատապարտյալների համար հավասար գործի:
Նա դեռ չէր որոշել, թե կառավարության շենքի առջև որտեղ է նստելու:
«Մի հարմար տեղ կգտնեմ, կնստեմ», - ասաց Ավետիսյանը: