25/05/2017 12:40
Վոլոդյա Ավետիսյանը կմասնակցի Արարատ Խանդոյանի դատին
Կառավարության շենքի դիմաց անժամկետ նստացույց հայտարարած ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը քիչ առաջ որոշեց հեռանալ այդտեղից և շարժվեց դեպի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարան, փոխանցում է Aysor.am-ի թղթակիցը:
Այս պահին դատարանում ընթանում է նախորդ տարվա հուլիսին Խորենացի փողոցում տեղի ունեցած դեպքերի գործով կալանքի տակ գտնվող Արարատ Խանդոյանի դատը:
«Մեր ընկերն է, մեր ընկերոջ եղբայրն է, գնում եմ աջակցեմ», - հայտարարեց Ավետիսյանը:
«Ո՛չ սրանց սպառնալիքներից եմ վախենում, ո՛չ մի բանից չեմ վախենում: 20 տարի էլ կնստեմ, հայ ժողովրդի համար ես պատրաստ եմ ամեն ինչի: Ես Լեոնիդ Ազգալդյանի սերունդն եմ, ոչ մի բանից չեմ վախենում», - արդեն դատարանում հայտարարեց Ավետիսյանը:
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ «Վարդաշեն» ՔԿՀ-ից դուրս գալուց հետո Ավետիսյանը որոշել էր կառավարության շենքի առջև անժամկետ նստացույց կազմակերպել՝ ի պաշտպանություն դատապարտյալների իրավունքների: