25/05/2017 17:30
Կառավարությունը հաստատել է ամառային զորակոչի անցկացման կարգը
ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է 2017 թվականի ամառային զորակոչի անցկացման կարգը:
ՀՀ պաշտպանության փոխնարար Արա Նազարյանը նշեց, որ կազմակերպչական աշխատանքներն իրականացվելու են համապատասխան գերատեսչությունների հետ միասին:
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է կարգավորել 2017 թվականի մայիս-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ-ում ամառային զորակոչի սահմանված կարգով անցկացման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև ՀՀ վարչատարածքային միավորներում ամառային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգումը: