25/05/2017 21:56
Պատգամավոր Կարեն Կարապետյանը ներկա է եղել ՀՀԿ գործադիր մարմնի այսօրվա նիստին
Պատգամավոր Կարեն Կարապետյանը ներկա է եղել ՀՀԿ գործադիր մարմնի այսօրվա նիստին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով «թվացյալ և շինծու հակասություններին», թե ՀՀԿ-ում հարաբերությունները լարված են։
«Մեր կուսակցությունում չի կարող լինել հակասություն, մեր կուսակցությունում մեկ քաղաքական թիմ է, մեր կուսակցության մեջ չկան թիմեր, այդ քաղաքական թիմի ղեկավարը Սերժ Սարգսյանն է», - նշեց Է. Շարմազանովը։
Նա, իր խոսքով, «չակերտավոր քաղաքագետներին» հորդորեց չփնտրել մի բան այնտեղ, որը գոյություն չունի։