25/05/2017 18:00
Մոլդովայում ձերբակալել են նախկին նախագահի որդուն
Մոլդովայում ձերբակալվել է երկրի նախկին նախագահ Պյոտր Լուչինսկիի որդին՝ Կիրիլը, որը նախկինում պատգամավոր է եղել: Նրան մեղադրում են փողերի լվացման մեջ, փոխանցում է «Интерфакс»-ը։
Միևնույն ժամանակ ձերբակալվել են մասնավոր ընկերությունների երեք աշխատակից: 2009 թվականից մինչև 2017թ. փետրվարը Լուչինսկին եղել է Մոլդովայի խորհրդարանի պատգամավոր՝ ներկայացնելով Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, որի նախագահը՝ երկրի նախկին վարչապետ Վլադ Ֆիլատը, 2016թ. դատապարտվել է 9 տարվա ազատազրկման: