25/05/2017 11:39
Վարչապետը հանձնարարել է քաղաքաշինության ու ճարտարապետության ոլորտում միասնական մոտեցում մշակել
Քաղաքաշինության ու ճարտարապետության ոլորտում զարգացումները, ինչպես նաև զբոսաշրջության ժամանակակից մոդելները ենթադրում են միասնական մոտեցում, հատկապես, շենքերի տանիքների մասով՝ ձև, գույն և այլն, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը։
«Սակայն նման միասնական պահանջներն այսօր նախատեսված չեն», - նշեց Կ. Կարապետյանը։
Նա ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց երկամսյա ժամկետում բնակարանների ճարտարապետական տեսքն ապահովելու նպատակով կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ նոր կառուցվող բազմաբնակարան շենքերի ու այլ շինությունների տանիքների նկատմամբ միասնական պահանջարկ սահմանելու վերաբերյալ։
«Ինձ թվում է խնդիրը պարզ է. եթե մենք այսօր այս գործընթացը սկսենք, որոշ ժամանակ անց կունենանք այլ պատկեր», - ընդգծեց վարչապետը։