26/05/2017 09:20
Դոն Պիպոն Հայաստան է եկել որդու հարսանիքը կազմակերպելու համար. «Փաստ»
Մամուլն արդեն գրել է, որ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունը Էջմիածնում ձերբակալել է զինված հանցախմբի, որը պատրաստվում էր սպանել քրեական հեղինակություն Վստրեչի Ապերին և Հռոմից նոր վերադարձած Դոն Պիպոյին (Արթուր Ասատրյան)։
«Փաստ»-ի տեղեկություններով՝ Դոն Պիպոն, ով մեծ հեղինակություն ունի Հռոմում ու խոշոր բիզնեսներ՝ Մոսկվայում, Հայաստան է եկել որդուն ամուսնացնելու։ Ինչ վերաբերում է հարսանիքին, ապա, թերթի աղբյուրների վկայությամբ՝ Դոն Պիպոն Մոսկվայից արդեն բերել է թանկարժեք, շքեղ ավտոմեքենաներ՝ արարողությունը իրեն վայել անցկացնելու համար։