26/05/2017 14:33
Մարսելում հրդեհի հետևանքով ՀՀ քաղաքացիների ընտանիք է մահացել. ԱԳՆ
Ֆրանսիայի Մարսել քաղաքում բռնկված հրդեհի հետևանքով հայեր են մահացել, տեղեկատվությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը.
«Այս պահին մեր ունեցած տեղեկություններով՝ նրանք ՀՀ քաղաքացիներ են», - ասաց Տ. Բալայանը:
Նրա խոսքով` հրդեհը բռնկվել է Մարսելի բնակելի շենքերից մեկում: Դրա հետևանքով մահացել են Քոչարյանների ընտանիքի երեք անդամ:
«Ընտանիքի երեք անդամները մահացել են, իսկ հայրը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նախնական վարկածով՝ հրդեհը բռնկվել է կենցաղային գազի հետ կապված», - ասաց Տ. Բալայանը: