26/05/2017 17:12
ԱԺ խորհրդի կազմում ընդգրկված է 17 պատգամավոր
Հայտնի է ԱԺ խորհրդի կազմը: Aysor.am-ը ԱԺ կայքից տեղեկանում է, որ խորհրդի կազմում ընդգրկված է 17 պատգամավոր:
Արա Բաբլոյան՝ Ազգային ժողովի նախագահ
Էդուարդ Շարմազանով՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Արփինե Հովհաննիսյան՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Միքայել Մելքումյան՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Վահրամ Բաղդասարյան՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար
Վահե Էնֆիաջյան՝ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար
Նիկոլ Փաշինյան՝ «Ելք» խմբակցության ղեկավար
Արմեն Ռուստամյան՝ ՀՅԴ խմբակցության ղեկավար
Հակոբ Հակոբյան՝ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Արմեն Աշոտյան՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ
Վարդան Բոստանջյան՝ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Նաիրա Զոհրաբյան՝ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Կորյուն Նահապետյան՝ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Հրայր Թովմասյան՝ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Վարդևան Գրիգորյան՝ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Խոսրով Հարությունյան՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Գագիկ Մինասյան՝ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Խորհրդի կազմում ընդգրկված 17 պատգամավորներից 10-ը ՀՀԿ խմբակցությունից են, 5-ը՝ «Ծառուկյան» խմբակցությունից, 1 հոգի «Ելք» խմբակցությունից, 1 հոգի էլ ՀՅԴ-ից: