26/05/2017 20:13
Դարձյալ ահաբեկչությունը հարվածում է մեր քույր եկեղեցուն. Ցավակցել է Արամ Ա.-ն
Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն կիլիկիո Արամ Ա. Կաթողիկոսն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել Ղպտի Ուղղափառ եկեղեցու պատրիարք Նորին Սրբություն Թաուատրոս Բ-ին՝ ահաբեկչության հետևանքով ուխտագնացության մասնակից 25 հավատացյալների զոհվելու կապակցությամբ, տեղեկանում ենք Արամ Ա Կաթողիկոսի ֆեյսբուքյան էջից:
«Դարձյալ ահաբեկչությունը հարվածում է մեր քույր եկեղեցուն: Խստորեն դատապարտում ենք ահաբեկչությունը, որը դարձել է ներկա ժամանակների մեծագույն չարիքը: Խոր վշտով զորակցում ենք և ցավակցություններ հայտնում Ձեր հոգևոր զավակների ընտանիքներին:
Վստահեցնում ենք Ձեզ, որ այս դժվար օրերին աղոթքի, եղբայրական սիրո ու հոգևոր զորակցության ճանապարհին Ձեզ հետ ենք: Աղոթում ենք առ Աստված, որ երկնքի թագավորության մեջ ընդունի նահատակների հոգիները և նրանց ընտանիքներին պարգևի Սուրբ Հոգու մխիթարությունը»,- նշել է Արամ Ա. Կաթողիկոսը: