26/05/2017 13:02
Արամ Համբարյանը Ներկայացուցչական պալատին ներկայացրել է Էրդողանի թիկնապահների կողմից խաղաղ ցուցարարների ծեծի տեսանյութը
ԱՄՆ Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը Ներկայացուցչական պալատի արտաքին Եվրոպայի ենթահանձնաժողովի առջև ծանրակշիռ վկայություն է տվել մայիսի 16-ին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան նստավայրի հարևանությամբ Էրդողանի թիկնապահների կողմից ցուցարարների վրա հարձակման մասին՝ կոչ անելով միացյալ նահանգներին այդ դաժան ծեծին հստակ և վճռական արձագանք տալ, այդ մասին գրում է «asbarez.com»-ը:
Նշենք, որ վերջինս գտնվել է դեպքի վայրում և տեսանկարահանել այն, որը և ներկայացրել է որպես ապացույց լսումների ընթացքում:
«Այն, ինչ Էրդողանը պատվիրել է անել մեր փողոցներում, ապացուցում է, որ նմանատիպ դաժանությունների ամեն օր Թուրքիայում ենթարկվում են այդ երկրի քաղաքացիները, ինչը մեր տեսասարքերից դուրս է մնում », - նշել է նա: