26/05/2017 20:58
Դիլմա Ռուսեֆը պահանջել է իրեն վերադարձնել Բրազիլիայի նախագահի պաշտոնը
Բրազիլիայի նախկին նախագահ Դիլմա Ռուսեֆը, որը պաշտոնաթող է եղել 2016 թվականի իմփիչմենթից հետո, պահանջել է իրեն վերադարձնել պետության ղեյավարի պաշտոնը։ РБК-ն, հղում անելով Globo-ին, հայտնել է, որ Ռուսեֆի պահանջը կապված է երկրի գործող նախագահ Միշել Թեմերի դեմ ունեցած փաստերի հետ։
Ռուսեֆի պաշտպանությունը երկրի Գերագույն դատարան դիմում է ներկայացրել։ Դրանում Ռուսեֆի փաստաբանը՝ Խոսե Էդուարդո Կարդոզոն, նշում է, որ երկիրը քաղաքական ծանր ճգնաժամի մեջ է։ Նա ընդգծել է, որ գործող նախագահի դեմ և ստանձնած պարտականությունները չկատարելու վերաբերյալ օրեցօր նոր փաստեր են ի հայտ գալիս։