26/05/2017 18:16
Եգիպտոսի նախագահն Ազգային խորհրդի նիստ է գումարում քրիստոնյաների վրա հարձակումից հետո
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին Անվտանգության ազգային խորհրդի արտահերթ նիստ է գումարում՝ երկրի հարավում քրիստոնյաների տեղափոխող ավտոբուսի վրա կատարված հարձակման կապակցությամբ, փոխանցում է РИА Новости-ն:
Ուրբաթ առավոտյան անհայտ անձինք երկու ավտոմեքենաներից ինքնաձիգներով գնդակոծել են ղպտի քրիստոնյաների տեղափոխող ավտոբուսը: Հարձակումը տեղի է ունեցել Եգիպտոսի հարավի Էլ Մինյայի նահանգի Էլ Ադավա բնակավայրից արևմուտք՝ Սուրբ Սամուիլի վանքի շրջանում: Վերջին տվյալով՝ զոհվել է 26 մարդ, վիրավորվել ևս 23-ը:
Ղպտի ներկայացուցիչները հայտնում են 35 զոհվածների մասին: Եգիպտոսի անվտանգության ուժերն ստուգում են հարձակման շրջանը, վանքի մատույցները շրջափակված են: