26/05/2017 17:53
Եգիպտոսում գնդակոծվել է քրիստոնյաների փոխադրող ավտոբուսը. կա 23 զոհ
Եգիպտոսի Մինյա վարչական շրջանի ղպտի քրիստոնյաների ուղղությամբ մի խումբ զինված տղամարդիկ կրակ են բացել։ Կատարվածի հետևանքով զոհվել է 23 մարդ, փոխանցում է Gazeta.ru-ն:
Այս մասին հայտնել է շրջանի ղեկավար Էսսամ ալ Բեդաիվին:
Հրաձիգները հարձակվել են մարդկանց վրա, երբ վերջինները 2 ավտոբուսով գնում էին Կահիրեի հարավում գտնվող վանք։ Իշխանությունների տվյալներով՝ ևս 25 մարդ վիրավորվել է։
Ղպտի քրիստոնյաները կազմում են Եգիպտոսի բնակչության 10%–ը և հաճախ են հարձակման ենթարկվում ահաբեկիչների կողմից։
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսին 3 ամսով արտակարգ դրության ռեժիմ է սահմանել երկրում։