26/05/2017 14:13
Թուրքիայի արևելքում մարտեր են ընթանում. զոհվել է PKK-ի 29 զինյալ
Թուրքիայի Ագրը նահանգում մարտեր են ընթանում Քրդական աշխատավորական կուսակցության զինյալների դեմ: Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, մարտերի հետևանքով զոհվել է ժանդարմեայի չորս աշխատակից, 29 զինյալ, փոխանցում է РИА Новости-ն:
«Այն բանից հետո, երբ PKK-ի ահաբեկիչները Վան-Չալդըրան մայրուղու վրա այրեցին երեք բեռնատար, ժանդարմեայի հատուկ նշանակության ջոկատը գործողություն է սկսել, որի ընթացքում ոչնչացվել է 29 ահաբեկիչ», - ասվում է հայտարարությունում:
Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ 2015թ. հուլիսից թուրքական անվտանգության ուժերը ոչնչացրել են PKK-ի շուրջ 10 հազար զինյալի: